Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

44 օր հա­սա­րա­կու­թ­յա­նը հաղ­թա­նա­կի պատ­րաս­տած անձն ընդ­հա­տակ է ան­ցել

44 օր հա­սա­րա­կու­թ­յա­նը հաղ­թա­նա­կի պատ­րաս­տած անձն ընդ­հա­տակ է ան­ցել
13.11.2020 | 00:32

«Հաղ­թե­լու ենք» ու «Գյոռ­բա­գյոռ» ար­տա­հայ­տու­թյուն­նե­րն էին 44 օր շա­րու­նակ հույս տա­լիս, ոգևո­րում ու գո­տեպն­դում հայ ժո­ղովր­դին: Բո­լո­րը, շունչ­նե­րը պա­հած, սպա­սում էին պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նին՝ լսե­լու, թե ինչ է կա­տար­վում ռազ­մա­ճա­կա­տում:

Ըստ նրա ներ­կա­յաց­րա­ծի՝ ա­ռա­ջին 3 շա­բաթն ա­մեն բան հրա­շա­լի էր, պա­տե­րազ­մում մեր հա­ջո­ղու­թյուն­ներն ան­կա­սե­լի էին: Թեև դիր­քա­յին փո­փո­խու­թյուն­ներ կան, ա­սում էր, բայց դա էա­կան չէ, մենք շա­րու­նա­կում ենք հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցել: Ռազ­մա­ճա­կա­տից ե­կող ի­րա­կան լու­րերն այլ էին, արծ­րու­նա­կան լրատ­վու­թյու­նը՝ այլ: Պա­տե­րազ­մի 21-րդ օ­րը միայն ա­մե­նայն հա­յոց «զգետ­նի­չը», որ մարդ­կանց սնում էր օ­րա­կան եր­կու ա­նօ­դա­չու թռ­չող սար­քի խոց­մամբ ու դա ան­վա­նում «զգետ­նել», ներ­կա­յաց­րեց դիր­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նող քար­տե­զը, ինչն ա­սես սա­ռը ցն­ցուղ էր ե­րեք շա­բաթ միայն «զգետ­նե­լու» մա­սին «հաղ­թա­կան» լուր լսած մարդ­կանց հա­մար: Բայց հայ­րե­նի իշ­խա­նա­կան է­լի­տան, ըստ երևույ­թին, հաս­կա­նա­լով, որ «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» քա­ղա­քա­ցի­նե­րի «դուխն» ըն­կել է, Հով­հան­նի­սյա­նին հանձ­նա­րա­րեց՝ մարդ­կանց նո­րից հույս տալ:

«Զգետ­նի­չը» «գյոռ­բա­գյոռ» ար­տա­հայ­տու­թյու­նը հրա­պա­րակ բե­րեց՝ ըն­դգ­ծե­լով, որ ե­թե դույզն-ինչ կաս­կած ու­նե­նար մեր հաղ­թա­նա­կի հար­ցում, եր­բեք այդ­քան վս­տահ չէր խո­սի: Իսկ թե ինչ ե­ղավ օ­րեր անց, բո­լո­րիս է հայտ­նի: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Facebook-ի իր է­ջում հայ­տա­րա­րեց՝ պա­տե­րազմն ա­վարտ­վում է Հա­յաս­տա­նի հա­մար ստո­րա­ցու­ցիչ կե­տում՝ կա­պի­տու­լյա­ցիա և Ար­ցա­խի հո­ղե­րի մեծ մա­սի հանձ­նում: Այդ օր­վա­նից մինչ այս պա­հը լրագ­րող­նե­րի վրա մուն­նաթ ե­կող, Ար­ցա­խում մեծ հա­ճույ­քով սի­գար ծխող, գի­նով­ցած վի­ճա­կում ու­ղիղ ե­թեր մտ­նող, «զգետ­նող» Արծ­րու­նը չի երևա­ցել հա­սա­րա­կու­թյան աչ­քին: Facebook-ի է­ջում միայն գրել է, որ ե­րա­նի չարթ­նա­նար, ու խոր ընդ­հա­տակ է ան­ցել: Հաս­կա­նա­լի է՝ նրա փո­խա­րեն կա­րող էր լի­նել մեկ ու­րի­շը, մեկ ու­րի­շը կկա­տա­րեր իշ­խա­նու­թյան տված հրա­հանգ­նե­րը, բայց քան­զի նա է ընտ­րել այդ պա­տաս­խա­նա­տու գործն իր ու­սե­րին առ­նե­լու պար­տա­կա­նու­թյու­նը, ինքն էլ պար­տա­վոր է պա­տաս­խան տա­լու՝ ին­չու ստեց բո­լո­րիս: Փոխ­նա­խա­րա­րի պորտ­ֆե­լը, ո­րը, ըստ մա­մու­լի, պա­տե­րազ­մից հե­տո խոս­տա­ցել են նրան, ի­հար­կե, յու­ղոտ պաշ­տոն է, սա­կայն հա­սա­րա­կու­թյա­նը հո­գե­պես ու ֆի­զի­կա­պես «գյոռ­բա­գյոռ» ա­նո­ղի հա­մար մարդ­կանց ա­նեծ­քին ար­ժա­նա­նա­լը պետք է որ ա­ռա­վել քան նվաս­տա­ցու­ցիչ լի­նի:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ